Իրադարձություններ Հայաստանում
Ժամանակակից բժշկական կենտրոն ՌԱՖԱՅԵԼ

Վերջերս մայրաքաղաքում բացվեց Մելիքյանների ընտանիքին պատկանող ժամանակակից միջազգային չափորոշիչներին համապատասխան «Ռաֆայել» բժշկական կենտրոնը:
- Մեր ընտանիքի ծրագրերից մեկն էր նման կենտրոնի բացումը, ինչը կարողացանք իրականացնել միայն 10 տարի անց,- Կենտրոնի հիմնադրման և գործունեության ուղղությունների մասին է պատմում Կենտրոնի գիտական ղեկավար, Առողջապահության ազգային ինստիտուտի էնդոսկոպիկ վիրաբուժության ամբիոնի վարիչ, ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ, բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Արմեն Մելիքյանը:- Ներկայումս աշխատում ենք երեք ուղղություններով` էնդոսկոպիկ վիրաբուժությամբ` ընդհանուր և լապարասկոպիկ վիրահատությամբ հանդերձ, ակնաբուժությամբ և պլաստիկ վիրաբուժությամբ: Ախտորոշիչ բաժանմունքն ապահովված է ժամանակակից տոմոգրաֆիկ և սոնոգրաֆիկ «Սինես» ֆիրմայի սարքավորումներով, գործում է նաև լաբորատոր բաժանմունքը: Հետագայում, հուսով ենք, կգործեն նաև գինեկոլոգիայի, օրթոպեդիայի, տրավմատոլոգիայի, քիթ-կոկորդ-ականջ բաժանմունքները: Կլինիկան ապահովված է գերժամանակակից, 2009թ. արտադրության վերջին սերնդի սարքավորումներով: Ակնաբուժության բաժանմունքում մեր բժիշկներն այսօր արդեն բուժումն իրականացնում են«Ալկո»շվեյցարական և«Լեյկա»ֆիրմաների վիրաբուժական մանրադիտակներով: Կատարակտայի, ոսպնյակի վիրահատության համար ձեռք ենք բերել «Ինֆինտ» սարքը, իսկ պլաստիկ վիրահատության` լիպոսակցիայի կատարման համար` ՙԼիպոսմարտը՚, որը ևս վերջին սերնդի սարքավորում է: Դրա շնորհիվ հնարավորություն է ստեղծվում մեղմացնել գեր հիվանդների որոշ թերությունները, ուղղել մարմնի ուրվագծերը: Դա հատկապես կհետաքրքրի կանանց, ովքեր ցանկանում են էլ ավելի գեղեցիկ և հաճելի երևալ:
- Վերջերս աշխարհում կատարվող կոսմետիկ տարբեր վիրահատություններ չեն գոհացնում պացիենտներին, ընդհակառակը, երբեմն տվել են հակառակ արդյունք և նույնիսկ դատական գործեր են հարուցվել բժիշկների դեմ:
- Բժշկության մեջ ցանկացած միջամտություն կարող է առաջացնել բարդություններ: Սակայն այս գեր ժամանակակից սարքավորման միջոցով կատարված վիրահատությունների շնորհիվ բարդությունները հասցվում են նվազագույնի մոտ մի քանի հարյուր անգամ: Սարքն անգլիական է Մեծ Բրիտանիայից եմ ձեռք բերել, բավական թանկ արժե: Արդեն ունեցել ենք առաջին պացիենտներ և, բնականաբար, ապահովում ենք անձի գաղտնիությունը:
- Իսկ այդ սարքը վաղո՞ւց է կիրառվում աշխարհում:
- Նախկին սերնդի սարքավորումներն արդեն 12-13 տարի
գոյություն ունեն: Բայց մեր ունեցածը վերջին սերնդի սարքավորում է 2009թ. արտադրության և դեռ Հայաստանում չկա:
- Բնական է, որ գերժամանակակից սարքավորումներով բուժումը պահանջում է նաև համապատասխան բարձրորակ կադրերով ապահովում: Դուք ապահովվա՞ծ եք նման կադրերով:
- Լինելով բժշկական աշխարհից, լավ ծանոթ եմ Հայաստանի որակյալ կադրերին: Ցավով պետք է նշեմ, որ մենք բարձրորակ կադրերի խիստ կարիքն ունենք: Չնայած դրան, այսօր կլինիկան համալրված է հանրապետության փորձված և որակյալ բժիշկներով: Ե°վ բժիշկների, և° պացիենտների համար ստեղծված են բոլոր պայմանները նորմալ աշխատելու համար: Ի տարբերություն մյուս կլինիկաների, մեզ մոտ չկան սովորական և լյուքս հիվանդասենյակներ, բոլորն էլ, ինչպես ժողովուրդն է ասում,«լյուքս համարներ են»և գտնում եմ, որ բոլորի համար պետք է լինեն նույն պայմանները: Ներկայումս ունենք երկտեղանոց 12 հիվանդասենյակ և այն առայժմ բավարար է, քանի որ հիվանդները վիրահատության հաջորդ օրը դուրս են գրվում: Մենք գործում ենք ըստ այն սկզբունքի, որ առաջինը` հիվանդին որքան հնարավոր է քիչ ցավ պատճառել, երկրորդ` հիվանդը պետք է շատ արագ վերադառնա ակտիվ աշխատանքի:
- Եթե վիրահատության հաջորդ օրը դուրս է գրվում, ուրեմն բացառո՞ւմ եք բարդությունները:
- Բժիշկների կապը հիվանդների հետ, բնականաբար, չի կտրվում: Եթե հարկ է լինում հիվանդը կարող է տուն կանչել բժշկին, կամ ինքն այցելել հիվանդանոց, իհարկե, առանց լրացուցիչ ծախսերի:
- Դուք ասացիք, որ լավագույն կադրերի խնդիր կա: Արդյոք,չեք պատրաստվում երիտասարդ խոստումնալից բժիշկներին վերապատրաստման ուղարկել արտասահման:
- Քանի որ հիվանդանոցը նոր է, նման խնդիր միանգամից լուծել չենք կարող, սակայն կենտրոնն արդեն սկսել է համագործակցել արտասահմանյան մի շարք կլինիկաների հետ և ինձ թվում է տրամաբանական ավարտը կլինի բժիշկների վերապատրաստումն ու փոխայցերը: Նախատեսել ենք տարվա ընթացքում արտասահմանյան տարբեր պրոֆիլի 4-5 առաջատար մասնագետների հրավիրել վիրահատություններ կատարելու, որով և հնարավորություն կընձեռվի տեղում փորձի փոխանակում իրականացնել:
Մեր կլինիկայում իրականացվում է նաև ուսումնական և գիտական պրոցես: Մեզ մոտ իրենց վերապատրաստումը կանցկացնեն բժշկական բուհերն շրջանավարտները, կլինօրդինատորները, ինչպես նաև բժիշկները: Հիվանդանոցն ունի նաև շքեղ նիստերի դահլիճ և լսարան, որը հագեցված է գերժամանակակից աուդիո սարքավորումներով, այնպես որ կարող ենք ուսուցման գործընթացն անցկացնել բարձր մակարդակով:
- Կենտրոնը կրում է Ձեր հայրիկի անունը…
- Ես բժիշկների ընտանիքից եմ և իմ առաջին ուսուցիչը եղել է հայրս, աշխատելով նրա ղեկավարած կլինիկայում, վիրաբուժությունը սովորել եմ նրանից: Դա է պատճառը, որ կլինիկան կոչել ենք նրա անունով: Միաժամանակ, պետք է ասեմ, որ բժշկելու աստծո հրեշտակներից մեկի անուն էլ է Ռաֆայել և նաև տղայիս անունն է:
- Առողջապահության նախարար Հարություն Քուշկյանը բացման օրը հայտարարեց, որ Կենտրոնին նախարարության կողմից կիջեցվի նաև պետպատվեր, որը հնարավորություն կտա սոցիալապես անապահով խավին ևս օգտվել այս բարձրակարգ կառույցի ծառայություններից:
- Սովորաբար, բոլոր բժիշկներն էլ պատրաստ են սոցիալապես անապահով խավին անվճար բուժօգնություն ցույց տալ, բայց հիվանդի վրա մեծ ծախսեր են կատարվում, ով պետք է այն հոգա, բնականաբար, պետությունը: Այդ գումարը հատկացվում է առողջապահության նախարարության բյուջեից: Ի դեպ պետք է ասեմ, որ այդ գումարը տարեց-տարի ավելանում է: Եթե նախկինում մեկ վիրահատության համար պետությունը հատկացնում էր մոտ 35-40 հազար դրամ, այժմ` 100 հազար դրամ է, որն, իհարկե, ցավոք, կրկին բավարար չէ:
- Շատ են խոսակցությունները, որ, չնայած, պետպատվերին,հիվանդը կատարում է նաև տարբեր վճարումներ…
- Դրա համար անհրաժեշտ է կիրառել համավճարի գաղափարը: Սակայն ես հավատացած եմ, որ երկրի զարգացմանը զուգընթաց, 4-5 տարի անց այդ գումարը կհասնի այն իրական թվին, որն անհրաժեշտ է բուժման այդ ծառայության համար: Ես գտնում եմ, որ պետպատվերի համակարգը պետք է ուղղված լինի ոչ թե ըստ հիվանդությունների, այլ ուղղված լինի միայն սոցիալապես անապահով խավի բուժմանը: Ինչ է նշանակում, որ հարուստն ունի մի հիվանդություն, ինչ սոցալապես անապահովը և երկուսն էլ չվճարեն: Իսկ ինչու հարուստը չպետք է վճարի: Այժմ մեր նախարարությունում արդեն աշխատանքներ են տարվում այդ ուղղությամբ: Բնականաբար, դա հնարավոր չէ մի անգամից անել, բայց, իմ խորին համոզմամբ, մի քանի տարվա ընթացքում ամեն ինչ կգա իր տեղը: Հարուստը մուծում է աղքատի համար, առողջը` հիվանդի համար:
- Արդեն քանի տարի է խոսվում է բժշկական ապահովագրության մասին, սակայն սայլը տեղից չի շարժվում…
- Բժշկական ապահովագրության ծրագիրը ներառված է և′ կառավարության, և′ առողջապահության նախարարության ծրագրում: Հուսանք, որ սայլը տեղի կշարժվի:
- Իսկ որպես պատգամավոր ինչպիսի՞ օրենսդրական առաջարկություններով եք հանդես եկել:
- Ես այսօր Ազգային ժողովի գյուղատնտեսության և բնապահպանության մշտական հանձնաժողովի նախագահի տեղսակալ եմ: Բնապահպանությունն առողջապահության մի ճյուղն է, որտեղ շատ խնդիրներ առնչվում են մարդու առողջության պահպանման հետ: Ներկայումս հանձնաժողովում աշխատում ենք նախկին օրենքների լրամշակումների, փոփոխությունների վրա, որպեսզի դրանք համահունչ լինեն այսօրվա պահանջներին` կապված մեր առողջության վրա անմիջապես ազդող բնապահպանական խնդիրների հետ:
- Ձեր տեխնիկապես հագեցվաշ կլինիկայով բավական բարձր նշաձող եք սահմանել…
- Այո, և կցանկանայի, որ այսուհետ Հայաստանում կառուցվող հիվանդանոցները, կլինիկաները միշտ գերազանցեն այդ նշաձողը ի շահ մեր ժողովրդի առողջության պահպանման:

Կարդացեք նաև

Հունիսի 20-ին Երևանում մեկնարկեց Բժշկական ասոցիացիաների Եվրոպական ֆորումը (EFMA 2025)` միավորելով 20-ից ավելի երկրների բժշկական համայնքների առաջնորդներին...


Հուլիսի 3-5-ը, Իսպանիայի Մադրիդ քաղաքում կանցկացվի «Հայկական Բժշկական Համաշխարհային Կոնգրես 2025»(AMWC2025) համաժողովը, որը միավորելու է...


Անպտղության խնդրով վիճակագրությունը տարեցտարի նոր և ավելի բարձր ցուցանիշների մասին է վկայում։ Սա մեկն է ժամանակակից առողջապահական մարտահրավերներից...



Հիմք ընդունելով այն հանգամանքը, որ համաձայն ՀՀ կառավարության 22.05.2025 թվականի N613-Ն որոշման «Բուժաշխատողների մասնագիտական էթիկայի կանոնները» ներառված են...


Հարգելի գործընկերներ,
Հունիսի 7-ին տեղի կունենա «Հաղթահարել անպտղությունը» գիտաժողովը: Գիտաժողովի ընթացքում կհնչեն...


Մայիսի 22-ին, 23-ին և 26-ին ԱՄՆ «Northwell Health» Աշխատանքային բժշկության, համաճարակաբանության և կանխարգելման ամբիոնը և ՀՀ ԱՆ ակադեմիկոս Ս. Ավդալբեկյանի անվան...


Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի և Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանի մասնակցությամբ կայացել է «Հայաստանում բժշկական...


«Լյարդի տրանսպլանտացիա. արդի մարտահրավերներն ու հեռանկարները» միջոցառումը` կրթական արժեքավոր փորձառություն...


Երևանի պետական բժշկական համալսարանում ապրիլի 25-ին մեկնարկեց «Ստորին վերջույթի վնասվածքներ 2025» թեմայով երկօրյա կոնֆերանսը, որի ընթացքում ոլորտի...


ՀՀ ԱՆ ԱԱԻ Նյարդաբանության և Նեյրովիրաբուժության ամբիոնը և «Էրեբունի» բժշկական կենտրոնի Կաթվածի թիմը,Հայաստանի Կաթվածի խորհրդի հետ համատեղ կազմակերպում է...


Կարիերայի զարգացման կենտրոնի «Լանցետ» միջազգային վիրաբուժական ծրագրի շրջանակում գործնական հմտությունների բարելավման հերթական կոնֆերանսը նվիրված էր...


Այսօր կարևոր իրադարծություն է Հայաստանի առողջապահական համակարգում: Հանդիսավոր արարողակարգի շրջանակում, 18 ամիս տևած ուսումնական...


Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանում ապրիլի 8-ին մեկնարկեց «Սրտային անբավարարության գարնանային երկրորդ դպրոց» խորագրով...





ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
Հղիություն. 2-րդ ամիս
-
Ամուսնական առաջին գիշերը
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Ընկերության մասին
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Դդում
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Սեռական գրգռում
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Դիմակներ` մազերի համար
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
Իրիդիոսքրինինգ
-
ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
-
Գամմա-դանակը նշտարի փոխարեն